Բաղադրությունը
- հաց բատոն 2 հատ
- ապուխտ 320 գրամ
- ապխտած երշիկ 320 գրամ
- կարագ 50 գրամ
- մայոնեզ 8 ճաշի գդալ
- լոլիկ 8 հատ
- քերած պանիր 150 գրամ
- ձիթապտուղ 20 գրամ
- պղպեղ 1 հատ
- համեմ
- կարմիր աղացած պղպեղ 1 պտղունց
- կանաչի
Պատրաստման եղանակները
Հացի շերտերին օղակների տեսք տալ, վրան կարագ քսել, չոր համեմ ցանել: Երշիկն ու ապուխտը կտրատել ձողիկների պես, լոլիկը` օղակ-օղակ, պղպեղը` խորանարդաձև: Լոլիկը, ապուխտը, երշիկը, պղպեղը և շերտատած ձիթապտուղը դնել հացի շերտերի վրա: Վրան ցանել աղացած պղպեղ, մայոնեզով գծեր անել և ցանել քերած պանիր: Շարել ջեռոցի տապակի վրա, 220 աստիճանով եփել ութ րոպե: Մատուցել` կանաչիով զարդարելով:
