Բաղադրությունը
- սմբուկ 1 հատ
- սխտոր 2 պճեղ
- կիտրոն 0,5 հատ
- մեղր 1,5 ճաշի գդալ
- քունջութի սերմեր 2 ճաշի գդալ
- կարմիր պղպեղ 1 հատ
- կանաչ պղպեղ 1 հատ
- պանիր 100 գրամ
- ալյուր 175 գրամ
- կարագ 100 գրամ
- աղ
- սև պղպեղ
- յուղ 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակները
Սառցախցիկից հանած կարագը անցկացնել քերիչով, 60 մլ սառցաջուր, ալյուր ավելացնել, խմոր հունցել, ավելացնել քերած դեղին պանիրը, հունցել, փաթաթել սննդային թաղանթով, 30 րոպեով դնել սառնարանը: Սմբուկը, պղպեղներն ու սխտորի պճեղները բարակ ձողիկների կտրտել, մաս-մաս բուսայուղով տապակել և տեղափոխել մաղի մեջ կամ թղթե անձեռոցիկի վրա: Կիտրոնի հյութը քամել, ավելացնել մեղրը, խառնել, եփել 5 րոպե, կրակից վերցնել, խառնել տապակած բանջարեղենի և թեթևակի ճմռած “ֆետա” պանրի հետ, խառնել: Խմորը 2 մասի բաժանել, մեկը գրտնակել, փռել յուղաթուղթ փռած տապակի մեջ, վրան տարածել խճողակը, ծածկել խմորի 2-րդ շերտով, եզրերը պատառաքաղով լավ ամրացնել, երեսին քունջութ շաղ տալ: Եփել 210* ջերմաստիջանի ջեռոցում 35-40 րոպե:
