Բաղադրությունը
- սմբուկ 2 հատ
- տավարի միս 200 գրամ
- սոխ 2 գլուխ
- սունկ 200 գրամ
- պանիր 50 գրամ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակները
Սմբուկները բաժանում ենք 2 մասի, հանում միջուկը, համեմում ենք աղով և այդպես թողնում 15րոպե: Մանրացված սոխը լցնում ենք թավայի մեջ և տապակում: Այնուհետև ավելացնում մանրացված սունկը, սմբուկի միջուկը, աղացած միսը, համեմում աղ և պղպեղով և տապակում 20 րոպե: Սմբուկի նավակները լվանում ենք ջրով, որպեսզի ազատենք աղից, այնուհետև լցոնում ենք մսից և սնկից պատրաստված զանգվածով: Եփում ենք ջեռոցում 30 րոպե 220 աստիճանում, հետո նավակների վրա լցնում ենք քերած պանիրը և թողնում ջեռոցում 10 րոպե մինչև պանրի հալչելը:
Մսով լցոնված սմբուկ նավակի տեսքով:
