Բաղադրությունը
- ձու 2 հատ
- սխտոր
- աղ
- սամիթ
- մայոնեզ
Պատրաստման եղանակները
Ձուն պինդ խաշել: Վրան սառը ջուր լցնել, կեղևը մաքրել, երկու հավասար կես անել: Զգուշորեն հեռացնել դեղնուցները, տրորել, ավելացնել ճզմած սխտոր, սամիթ և մայոնեզ: Այս ամենը լավ խառնել, թեյի գդալի օգնությամբ դնել սպիտակուցների մեջ: Կարելի է նաև հետևյալ լցոնն օգտագործել. Ապխտած ձկան կտրատած փափկամիս, սոխ, սխտոր, դեղնուց, պանիր և մայոնեզ:
