Բաղադրությունը
- Վրայի շերտի համար վերցնել 50 գ. տավարի միս
- 50 գ. բլղուր
- 10 գ. գլուխ սոխ
- Խճողակի համար վերցնել 50 գ. տավարի միս
- 80 գ. գլուխ սոխ
- 20 գ. հալած յուղ
- 6 գ. մաղադանոս. աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակները
Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա: Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով: Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և զրազի ձև տալ: 5-8 րոպե եփել եացող ջրի կամ արգանակի մեջ: Մատուցել խավարտով:
