Բաղադրությունը
- 500 գր. սմբուկ,
- 300 գր. սունկ,
- 250 գր. լոլիկ,
- 200 գր. թթվասեր,
- 100 գր. պանիր,
- 2-3 հատիկ սխտոր,
- ձեթ, աղ:
Պատրաստման եղանակները
Սմբուկը կլորավուն կտրատել, աղ անել և այդպես թողնել կես ժամ: Սունկը մանրացնել, ձեթի մեջ տապակել և աղ անել: Լոլիկը նույնպես կլորավուն կտրատել: Սխտորը մանրացնել և խառնել թթվասերի հետ:
Սմբուկը շարել կաթսայի մեջ, յուրաքանչյուր սմբուկի վրա դնել մի քանի հատ սունկ, որի վրա էլ դնել լոլիկը, թթվասեր քսել և պանիր շաղ տալ վրան:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Զարդարել սամիթով:
