Բաղադրությունը
- հավի ֆիլե – 200 գր
- կարտոֆիլ – 300 գր
- սունկ շամպինիոն – 300 գր
- գազար – 300 գր
- ձու – 2 հատ(խաշած)
- սոխ – 150 գր
- սամիթ – 1 կապ
- մայոնեզ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու գազարը եփում ենք, սառեցնում և մաքրում։ Հավի ֆիլեն եփում ենք, այնուհետև սառեցնում։ Սոխը մանրացնում ենք։ Սունկը մանր կտրատում ենք։Այնուհետև սոխը տապակում ենք բուսայուղի մեջ։ Ավելացնում ենք սունկը և սոխի հետ միասին տապակում մոտ 15 րոպե` մինչև պատրաստ լինելը։ Կարտոֆիլն ու գազարը անցկացնում ենք մանր քերիչով։Ֆիլեն մանր կտրատում ենք։ Ձուն անցկացնում ենք մանր քերիչով։ Կարտոֆիլը դնում ենք ամանի մեջ և գազարի տեսք տալիս։ Վրան մի քիչ աղ ենք ցանում և պատում մայոնեզի շերտով։ Կարտոֆիլի վրա լցնում ենք սունկը (սնկի վրա կարող եք մայոնեզ չանել)։ Ֆիլեն լցնում ենք սնկի վրա, աղ անում և մայոնեզի շերտով պատում։ Ձուն լցնում ենք ֆիլեի շերտի վրա և վրայից մի քիչ մայոնեզ քսում, ապա ձվի շերտի վրա լցնում ենք գազարը։Ապա որպես պոչ դնում ենք սամիթը և մատուցում: Դանակի օգնությամբ գազարի վրա կարող եք ակոսներ անել։
