Բաղադրությունը
- 10 ձվի սպիտակուց
- 2 ձվի դեղնուց
- 1 հավի կրծքամիս
- 200 գ անյուղ կաթնաշոռ
- կանաչի
- հազար
- ¼ բաժակ ցածր յուղայնությամբ թթվասեր
- աղ եւ պղպեղ
Պատրաստման եղանակները
Խառնել ձվի դեղնուցներն ու սպիտակուցները: Կաթսայի մեջ 3 Նրբաբլիթներ պատրաստել։ Առանձին եփել հավի կրծքամիսը,ավելացնել մի քիչ աղ, պղպեղ: Հավի կրծքամիսը կտրատել խորանարտիկներով. Կաթնաշոռի հետ խառնել թարմ կանաչեղեն ու թթվասեր: Ափսեի վրա դասավորում ենք հետևյալ հերթականությամբ՝ առաջին շերտում նրբաբլիթը, դրա վրա կաթնաշոռի շերտը,ապա հավի կրծքամսի շերտը, հետո ավելացնել հազարի թերթեր : Շերտը կրկնել նույն հերթականությամբ վերջացնել նրբաբլիթով: Թողնել սառնարանում մի քանի ժամ։
