Բաղադրությունը
- շերտավոր խմոր առանց խմորիչի – 400 գ
- հավի ֆիլե – 1 հատ
- 1 ձու
- 1 գլուխ սոխ
Պատրաստման եղանակները
Սոխը մանր կտրտել խոհանոցային կոմբայնում, ավելացնել հավի ֆիլեն և նորից մանրացնել: Ստացված ֆարշը աղով ու պղպեղով համեմել, դրանից պատրաստել փոքրիկ գնդիկներ:
Խմորը գրտնակով բացել, կտրտել բարակ շերտերով:
Ամեն մսագնդիկ փաթաթել խմորի շերտերով ինչպես կծիկ:
Տեղավորել թավայի մեջ, քսել ձվի դեղնուց և թխել:
Մատուցել բանջարեղենների հետ:
