Բաղադրությունը
- 4 հատ խաշած բազուկ
- 4 հատ խաշած ձու
- 4 հատ մարինացված վարունգ
- 200 գր. պանիր
- 1 փոքր տուփ պահածոյացված գարուխ
- 3 պճեղ սխտոր
- մայոնեզ, աղ
Պատրաստման եղանակները
Բազուկը քերիչով անցկացնել, վրան ավելացնել 2 պճեղ քերիչով անցկացված սխտոր, աղ անել, մայոնեզ և լավ խառնել:
Պանիրը նունպես քերիչով անցկացնել, ավելացնել քերիչով անցկացված 1 պճեղ սխտորը, մայոնեզ անել և լավ խառնել:
Վարունգը նույնպես քերիչով անցկացնել և քամել:
Ձուն նույնպես քերիչով անցկացնել, համեմել աղով, մայոնեզ անել և լավ խառնել
Մատուցվող ամաների մեջ լցնել գարուխը, այնուհետև բազուկը, ձուն, վարունգը, պանիրը: Զարդարել սամիթով և ձվով:
