Բաղադրությունը
Խմորի համար՝
- թխվածքաբլիթ – 300 գր
- կակաո – 3 ճ/գդ
- շաքարավազ – 100 գր
- ջուր – 100 մլ
Կրեմի համար՝
- կարագ – 150 գր
- շաքարի փոշի – 100 գր
- յուղ կոկոսի – 40 գր
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք խմորը: Թխվածքաբլիթները բլենդերով փշրում ենք, ավելացնում կակաոն: Շաքարավազը լցնում ենք եռման ջրի մեջ, լուծում և լցնում ենք թխվածքաբլիթների վրա: Խմոր ենք հունցում:Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի կարագը խառնում ենք շաքարի փոշու և կոկսի քերուկի հետ այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Խմորը պոլիէթիլենային թաղանթի վրա գրտնակում ենք, վրան տարածում կրեմն ու ռուլետանման փաթաթում:30-40 րոպեով ռուլետը տեղափոխում ենք սառցարան: Կտրատում ենք և մատուցում:
