Բաղադրությունը
- բուսայուղ – 1 ճ/գ
- հավի կրծքամիս – 500 գր
- պանիր հալված – 100 գր
- լոլիկի մածուկ – 2 ճ/գ
- պանիր հոլանդական – 100 գր
- սունկ շամպինիոն – 150 գր
- ձու – 1 հատ
- մաղադանոս – ըստ ճաշակի (չորացված)
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- պատրաստի շերտավոր խմոր – 460 գր
Ինչպես նաև`
- քունջութ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Հավի կրծքամիսը աղաջրով եփում ենք (կարելի է ջրին ավելացնել նաև դափնու տերև): Այնուհետև թողնում ենք, որ սառչի և կտրատում ենք մանր կտորներով:Շամպինիոնները կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ:
Մեծ տարայի մեջ իրար ենք խառնում հալած պանիրը և լոլիկի մածուկը մինչև ստանանք համասեռ զանգված: Ապա այս զանգվածին ավելացնում ենք հավը, սունկը, աղացած մաղադանոսը (կարելի է փոխարինել ցանկացած այլ կանաչիով) և համեմում ենք աղով և պղպեղով: cՇերտավոր խմորը մի փոքր բացում ենք և եռանկյունաձև կտրատում ենք: Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և շրջանաձև դասվորում եռանկյունաձև խմորներն այնպես, որ ստանանք արևի տեսք: Խմորի վրա շրջանակով դասավորում ենք նախապես քերիչով անցկացված պանիրը: Պանրի շերտի վրա դասավորում ենք հավով և սնկով զանգվածը: Եռանկյուն խմորի բոլոր ծայրերը պտտում ենք դեպի կենտրոն, այնպես, որ ծածկենք միջուկը, և խմորի ծարը ամրացնում ենք հիմքին, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն: Կարկանդակը պատում ենք հարած ձվով և վրան ավելացնում քունջութ: 25-30 րոպե թխում ենք մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: Թխում ենք մինչև կարկանդակի կարմրելը: Կարկանդակը համեղ է և տաք, և սառը վիճակում: Պիրոգ հավի մսով… Էլ ինչը կարող է ավելի համեղ լինել…
