Սամսա շերտավոր խմորով և մսով

Բաղադրությունը

Խմորի համար՝

  • ջուր – 250 մլ
  • ալյուր – 450 գր
  • կարագ – 250 գր
  • աղ – 1 թ/գդ

Միջուկի համար՝

  • միս տավարի – 400 գր (կամ ոչխարի)
  • սոխ – 400 գր
  • զիրա – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • աղ – ըստ ճաշակի

Ինչպես նաև՝

  • ձվի դեղնուց – 2 հատ
  • թթվասեր – 4 ճ/գդ
  • քունջութ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Ալյուրով, աղով ու ջրով պինդ խմոր ենք հունցում, 3 ժամ թողնում սենյակային ջերմաստիճանում: Ժամը մեկ խմորը հունցում ենք, որպեսզի ավելի առաձգական դառնա: Փոքր կաթսայի մեջ խառնում ենք կարագը:
Խմորը հավասար կիսում ենք և մի կտորը ալյուր ցանած սեղանի վրա շատ բարակ գրտնակում: Որքան խմորը բարակ լինի, այնքան սամսան ավելի շատ շերտեր կունենա (կարելի է նաև խմորը ձգել):
Խմորի երեսին բարակ շերտով կարագ ենք քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, որպեսզի մեջը օդ չմնա: Նույն կերպ վարվում ենք խմորի երկրորդ կեսի հետ: Ռուլետների վրա ալյուր ենք ցանում, դնում ափսեի վրա, թաղանթով ծածկում ու գիշերը պահում սառնարանում:
Պատրաստում ենք միջուկը: Միսն ու սոխը խորանարդաձև մանր կտրատում ենք, ավելացնում համեմունքները և աղ ցանում:
Ամեն մի ռուլետը 12 մասի ենք բաժանում: Կտորներն ուղղահայաց շարում ենք սեղանին, տափակացնում ու բլիթի տեսք տալիս: Կենտրոնից դեպի եզրեր խնամքով գրտնակում ենք՝ ջանալով չվնասել շերտերը:
Բլիթի կենտրոնում դնում ենք միջուկն ու եռանկյունու տեսք տալիս: Ապագա Սամսան դնում ենք յուղաթղթի կամ սիլիկոնե գորգի վրա՝ կարը դեպի ներքև: Եռանկյունիների վրա դեղնուցի ու թթվասերի խառնուրդ ենք քսում և զարդարում քունջութով: Թխում ենք 30-40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Ահա և վերջ: Մեր Սամսան պատրաստ է:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք