Բաղադրիչներ
- կոճապղպեղ (имбирь) – 0.5 թ/գդ
- դարչին – 1 թ/գդ
- կարագ – 125 գր
- ընկույզ – 150 գր
- սոդա – 1 թ/գդ
- կեֆիր – 250 մլ
- բուսայուղ – 1 թ/գդ
- ալյուր – 320 գր
- շաքարավազ – 200 գր
- ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
Շաքարավազն ու ալյուրը խառնում ենք, ավելացնում կարագն ու ձեռքերով փշրանքներ ենք ստանում: Փշրանքներից 150 գր առանձնացնում ենք:
Մնացած խմորի մեջ ավելացնում ենք համեմունքները:
Սոդան լցնում ենք կեֆիրի մեջ և խառնում: Խմորի մեջ ավելացնում ենք 1 ձուն, կեֆիրը, մանրացրած ընկույզները և լավ խառնում ենք:
Թաղանթապատ ձևամանի մեջ մի փոքր կարագ ենք քսում և լցնում խմորը:Այնուհետև ցանում ենք մի կողմ դրած փշրանքները:Թխում ենք նախօրոք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 60 րոպե:Ահա և վերջ:Համեղ ու ոչ ստանդարտ տորթ վայելելու ժամանակն է ։
