Բաղադրիչներ
- հավի կրծքամիս – 2 հատ
- սխտոր – 2 պճեղ
- գազար – 1 հատ
- սունկ շամպինիոն – 100 գր
- լոլիկ – 1 հատ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսերը 2 հավասար բարակ մասերի ենք բաժանում, իսկ մնացած բոլոր բաղադրիչները բլենդերում մանրացնում:Ստացված միջուկը լցնում ենք հավի կրծքամսերի վրա, փաթաթում ենք և փայտիկով ամրացնում:Հանում ենք փայտիկներն ու ռուլետները զգուշությամբ փաթաթում յուղաթղթի մեջ: Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե:Ահա և վերջ:Համեղ ու շատ յուրահատուկ ռուլետ։
