Բաղադրությունը
- կարտոֆիլ – 1 կգ
- աղ ծովի – 2 ճ/գդ
- ալյուր – 3 ճ/գդ
- կարագ – 100 գր
- սամիթ – մի քանի ճյուղ
- սխտոր – 2-3 պճեղ
Պատրաստման եղանակը
Ջեռոցը նախօրոք տաքացնում ենք 180-200 աստիճան: Կարտոֆիլը լավ լվանում ենք, իսկ պոլիէթիլենային թաղանթի մեջ խառնում ենք ալյուրն ու աղը: Կարտոֆիլը լցնում ենք թաղանթի մեջ և թափահարում. արդյունքում վերջիններս ալրապատվում են:Կարտոֆիլները տեղափոխում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և թխում 45-65 րոպե (կախված մեծությունից):
Պատրաստում ենք միջուկը: Կարագը, մանր կտրատած սամիթն ու ճզմած սխտորը խառնում ենք, ցանկության դեպքում կարող ենք նաև խոզապուխտ կամ լոլիկ ավելացնել: Միջուկը լցնում ենք կարտոֆիլի մեջ, պատառաքաղով լավ խառնում և 10 րոպեով տեղափոխում ջեռոց:Կարտոֆիլը հանում ենք ջեռոցից և վայելում:
