Բաղադրությունը
- ձու – 7 հատ
- բազուկ – 70 գր
- մայոնեզ – ըստ ճաշակի
- կանաչի – մի քանի ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձվերը եփում ենք, միջուկը հանում, այնուհետև եփում ենք բազուկն ու անցկացնում քերիչով: Կանաչին մանր կտրատում ենք, լցնում բազուկի մեջ և ավելացնում դեղնուցները:Աղ և պղպեղ ենք ցանում և լցնում մայոնեզը: Միջուկը զգուշությամբ լցնում ենք ձվերի մեջ:Ահա և վերջ:
