Բաղադրությունը`
- 200 գրամ խտացրած կաթ
- 0.5 բաժակ սառը սուրճ
- 200 գրամ հարած սերուցք
- լուծվող սուրճ կամ կակաո
Պատրաստման եղանակը
Հարիչով հարել սուրճը և խտացրած կաթը: Հարած սերուցքը քիչ-քիչ ավելացնել այս զանգվածին: Լցնել առանձին տարաների մեջ և մի քանի ժամով դնել սառցախցիկում: Մատուցելուց առաջ վրան ցանել կակաո կամ լուծվող սուրճ:
