Բաղադրությունը
Վանիլային և կակաչի սերմով նրբաբլիթների համար՝
- կեֆիր – 100 մլ
- կաթ – 2 ճ/գդ
- ձու – 2 հատ
- շաքարավազ – 2 ճ/գդ
- աղ – 3/4 թ/գդ
- սոդա – 0,5 թ/գդ
- վանիլին – 2 գր
- բուսայուղ – 2 ճ/գդ
- կակաչի սերմ(мак) – 2 ճ/գդ
- ալյուր – 400 գր
Շոկոլադե նրբաբլիթների համար՝
- ձու – 2 հատ
- շաքարավազ – 2 ճ/գդ
- աղ – 0,5 թ/գդ
- սոդա – 1/3 թ/գդ
- հյութ կիտրոնի – 1 թ/գդ
- ջուր – 200 մլ
- կաթ – 200 մլ
- ալյուր – 300 գր
- շոկոլադ սև – 50 գր
- կակաո – 1,5 թ/գդ
- բուսայուղ – 2 ճ/գդ
Կարամելացված խնձորների համար՝
- խնձոր – 800 գր
- բանան – 1 հատ
- մեղր – 1 ճ/գդ
- շաքարավազ – 50 գր
- կարագ – 50 գր
- դարչին – 1 թ/գդ
Կարամելային մուսսի համար՝
- ձվի դեղնուց – 2 հատ
- օսլա (крахмал) – 2 ճ/գդ
- կաթ – 280 մլ
- ժելատին – 12 գր
- խտացրած կաթ եփված – 4 ճ/գդ
- ջուր – 50 մլ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք նրբաբլիթները: Լցնում ենք 2 ձվերը, 2 ճ/գդ շաքարավազը, 3/4 թ/գդ աղը, 0,5 թ/գդ սոդան, կեֆիրը, 2 ճ/գդ կաթը և լավ հարում ենք: Ավելացնում ենք 2 ճ/գդ բուսայուղը և լավ հարում: Շերեփով լցնում ենք խմորը բուսայուղապատ տապակի մեջ և նրբաբլիթներ պատրաստում: Երբ մնա խմորի 1/3 մասը, պետք է զանգվածի մեջ կակաչի սերմեր ավելացնել և նրբաբլիթներ պատրաստել:Պատրաստում ենք շոկոլադե նրբաբլիթները: 2 ձուն և 2 ճ/գդ շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում 0.5 թ/գդ աղը, կիտրոնահյութի մեջ հանգեցրած 1/3 թ/գդ սոդան, 200 մլ ջուրն ու 200 մլ կաթը և լավ խառնում ենք: Այս ամենից հետո ավելացնում ենք 300 գր մաղած ալյուրը և լավ խառնում:
100 մլ կաթի մեջ լցնում ենք հալեցրած շոկոլադն ու կակաոն և զանգվածը լցնում ենք խմորի մեջ: Վերջում ավելացնում ենք 2 ճ/գդ բուսայուղն ու շոկոլադե նրբաբլիթներ պատրաստում:Խնձորները մանրացնում ենք, 50 գր կարագը տապակում հալեցնում ենք, ավելացնում ենք խնձորները, 50 գր շաքարավազը և 2 ճ/գդ մեղրը և տապակում ենք: Վերջում լցնում ենք կտրատած բանանն ու դարչինը և տապակում ևս 1-2 րոպե:Պատրաստում ենք կարամելային մուսսը: Ձվի դեղնուցները լավ հարում ենք օսլայի, 2 գր վանիլինի և կաթի հետ: Անընդհատ խառնելով եփում ենք:Այնուհետև հանում ենք կրակի վրայից և ավելացնում եփած խտացրած կաթը և նախօրոք ջրի մեջ լուծած 10 գր ժելատինը: Լավ խառնում ենք:18 սմ տրամագծով ձևամանը պատում ենք պոլիէթիլենային թաղանթով, վրան դնում ենք 4-5 սովորական նրբաբլիթ այնպես, որ ծայրերը մի փոքրի դուրս մնան ձևամանից: Վրան դնում ենք մի քանի շոկոլադե նրբաբլիթներ, կարամելացված խնձորներն ու բանանները: Այս ամենի վրա շարում ենք կակաչի սերմով նրբաբլիթները, այնուհետև` շոկոլադե նրբաբլիթները:Ձեռքով մի քիչ սեղմում ենք նրբաբլիթները, վրան լցնում մուսսը և շարում սկզբից կակաչի սերմով, այնուհետև շոկոլադով նրբաբլիթները:Գործողությունը կրկնում ենք և վրան կրկին կակաչի սերմով նրբաբլիթ դնում:Նրբաբլիթների ծայրերն իրար ենք միացնում և ծածկում տորթը:Տորթի վրա պոլիէթիլենային թաղանթ ենք ամրացնում և 3 ժամով տեղափոխում սառնարան:Վերցնում ենք 3 խնձոր և ահա այս հերթականությամբ կտրատում:Այնուհետև խնձորներին վարդի տեսք ենք տալիս:Զարդարում ենք տորթը:Ահա և վերջ:
