Բաղադրիչներ
- խտացրած կաթ եփված – 50 գր
- կարագ – 125 գր
- շաքարի փոշի – 2 ճ/գդ
- աղ – 2 պտղունց
- խմորիչ – 12 գր
- ալյուր – 250 գր
- թթվասեր – 125 գր
Պատրաստման եղանակ
Ալյուրը, կարագն ու աղը բլենդերով հարում ենք: Խմորիչն ու թթվասերը խառնում ենք և զգուշությամբ լցնում ալրային զանգվածի մեջ: Մի քանի րոպե կրկին բլենդերով հարում ենք, խմոր հունցում և 1 ժամով տեղափոխում սառնարան:Խմորը հանում ենք, շրջանաձև գրտնակում և պիցցայի դանակով ահա այսպես կտրում ենք:Խմորների մեջ եփած խտացարած կաթ ենք լցնում և փաթաթում: Եղջյուրները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե: Ստացանք համեղ եղջյուրներ որոնց վրա մնում է միայն շաքարի փոշի ցանել և մատուցել:Աննման եղջյուրներ պատրաստելու ժամանակն է ?
