Բաղադրությունը`
- բրինձ – 260-300 գր
- լոբի կարմիր մարինացված – 1 բանկա
- հավի ֆիլե – 2 հատ
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 2 պճեղ
- կիտրոն – 1 հատ
- արգանակ հավի մսի – 300 մլ
- եգիպտացորեն պահածոյացված – 1 բանկա
- համեմ – 0.5 կապ
- տաքդեղ – 5-6 կտոր (կծու)
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը`
Պատրաստում ենք համեղ աղցան : Բրինձը նախօրոք եփում ենք, հավի ֆիլեները խորանարդիկներով կտրում ենք և բուսայուղապատ թավայում տապակում:
Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու ճզմած սխտորը: Այնուհետև լցնում ենք արգանակը, կիտրոնի հյութն ու կեղևը: Այս ամենից հետո լցնում ենք կտրատած տաքդեղն ու համեմը, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ցանում և մարմանդ կրակին եփում ևս 10 րոպե:
Վերջում լցնում ենք լոբին, հավի ֆիլեն ու եգիպտացորենը:7 րոպե եփում ենք և կրակի տակն անջատում:
Յուրահատուկ աղցան ստացանք:
