Բաղադրությունը`
- 700 գրամ խոզի ֆիլե
- 500 գրամ սունկ
- 2 հատ գլուխ սոխ
- 2 հատ ձու
- 150 գրամ պանիր
- 1 բաժակ սերուցք
- 40 գրամ արևածաղիկի ձեթ
- աղը և սև պղպեղը ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միջուկի պատրաստման համար մարմանդ կրակի վրա տաքացնել թավան, ավելացնել 2-3 ճ/գ ձեթ: Մաքրել սոխը և կտրատել կիսալուսնաձև, տապակել մինչև ոսկեգույն դառնալը:
Սունկը լվանալ, կտրատել խորանարդիկներով: Երբ սոխը պատրաստ է, ավելացնել կտրատած սունկը: Միասին տապակել ևս 10-15 րոպե:
Ստացված զանգվածը տեղափոխել մեկ այլ ամանի մեջ, վրան ավելացնել խաշած և կտրատած ձուն, քերած պանիրը, համեմել աղով և պղպեղով:
Միսը կտրատել մոտավորապես 1 սմ հաստության կտորների:Յուրաքանչյուր կտորը երկու կողմից համեմել աղով, ծեծել մսի համար նախատեսված մուրճով այնպես, որ կտորները լինեն բարակ և փաթաթելու համար հարմար:
Մսի մի ծայրում դնել միջուկը (մոտավորապես 2ճ/գ) և փաթաթել:Ամրացնել փայտիկով կամ թելով: Տաքացրած թավայի մեջ ավելացնել ձեթը և տապակել ռուլետները: Ռուլետները սկզբից տապակել ամրացրած մասով, որից հետո կարելի է հեռացնել փայտիկները:
Պատրաստի ռուլետները տեղափոխել տապակայի մեջ, ավելացնել 1.5 բաժակ ջուր: Ցողել սերուցքով: Ջեռոցը տաքացնել 180 C: Տապական տեղափոխել ջեռոցի մեջ և եփել 30 րոպե: Մատուցել որպես հիմնական կերակուր ցանկացած գարնիրով:
