Բաղադրությունը`
- 0.5 բաժակ հատիկավոր լոբի
- 125 գրամ բրինզա
- 2 ճ/գ զեյթունի ձեթ
- 1 կապ համեմ
- 2 ճ/գ լիմոնի կճեպ
- 2 պճեղ սխտոր
- Կարմիր բիբար ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը`
Լոբին նախօրոք թրջել, լվանալ և խաշել եռացրած ջրի մեջ։ Բրինզան պատառաքաղով մանրացնել, համեմը և սխտորը մանրացնել։ Բոլոր պարագաները խառնել իրար, ավելացնել ձեթը և կարմիր բիբարը։ Զարդարել լիմոնի կճեպով։
