Բաղադրիչներ
- գազար – 600 գր
- սոխ – 100 գր
- բրինձ – 600 գր
- միս ոչխարի – 600 գր
- բուսայուղ – 200 մլ
- սխտոր – 2 գլուխ
- աղ – 2 թ/գդ
- զիրա
Պատրաստման եղանակ
Գազարը երկարավուն կտրտում ենք, իսկ սոխը շրջաններով (ոչ շատ բարակ)։
Գազարն ավելի լավ է խոշոր վերցնել։ Փլավի համար Ուզբեկստանում օգտագործում են դեղին գազար։
Բրինձը լվանում ենք և 30-40 րոպեով սառը ջրում թրջում։
Բուսայուղը լցնում ենք լավ տաքացրած թավայի մեջ և տաքացնում։ Այնուհետև սոխը լցնում ենք թավայի մեջ։ Սոխը տապակում ենք ուժեղ կրակի վրա` մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանանք։ Սոխի հյութը պետք է դուրս գա, որպեսզի միսն ավելացնելուց հետ, ոչ թե շոգեխաշվի, այլ տապակվի։
Այժմ ավելացնում ենք ջլազատված և խորանարդաձև կտրտված միսը։
Միսը տապակում ենք ուժեղ կրակի վար,սկզբից մի կողմից, հետո` մյուս։
Ավելացնում ենք գազարը, խառնում և 5-7 րոպե անընդհատ խառնելով տապակում`մինչև գազարը փափկի։
Այժմ մոտ 500 մլ ջուր ենք լցնում և մեջտեղում ամբողջական սխտոր դնում (կեղևազատված)։ Հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև սխտորը հանում ենք և մի կողմ դնում։ Ավելացնում ենք աղը։ Ջուրը պետք է մի քիչ աղի լինի, որովհետև բրինձը լցնելուց հետո, բրինձը աղի մի մասը իր մեջ է քաշելու։ Բրինձը լցնում ենք և թեթևակի հավասարեցնում։ Ջուրը պետք է թեթևակի բրինձը ծածկի։ Այժմ 10-15 րոպե փլավը եփում ենք, մինչև բրինձը ջուրն ամբողջությամբ ներծծի իր մեջ։ Եթե ջուրը շատ է, պետք է բրնձի մեջ անցք բացենք, որպեսզի ջուրը շուտ գոլորշիանա։ Երբ ջրի հիմնական մասը ներծծվի կավելացնենք սխտորը։
Բրնձի վրա կլցնենք զիրան և կափարիչով կծածկենք։ Եթե ամուր փակվող կափարիչ չունենք, կարող ենք բրնձի վրա շրջած ափսե դնել, այնուհետև կափարիչով ծածկել։
Կրակի տակը իջեցնում ենք և թույլ կրակի վրա 20-25 րոպե եփում։
Այժմ փլավը պատրաստ է։
Պատրաստի փլավը լցնում ենք մատուցարանի վրա և սխտորով ձևավորում ։
Բարի ախորժակ:
