Բաղադրությունը
- հավի փափկամիս – 3 հատ
- սխտոր – 2-3 պճեղ
- պանիր – 150 գր (պինդ)
- ձու – 2 հատ
- ալյուր – 3 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Փափկամիսը առավելագույնը 1 սմ հաստությամբ կտորների ենք բաժանում։Ավելացնում ենք ձուն, ալյուրը, քերած սխտորը, աղն ու պղպեղը։ Խառնում ենք և քերած պանիր ավելացնում։Եվս մեկ անգամ խառնում ենք։ Ձևավորում ենք օլադիների տեսքով և միջին ուժեղության կրակի վրա տապակում մինչև եփվելը։
Մատուցում ենք։
