Բաղադրությունը
- նրբերշիկ – 8 հատ
- ալյուր – 200գր (եգիպտացորենի)
- ձու – 2 հատ
- փխրեցուցիչ – 1,5թ/գդ
- կաթի փոշի – 1 ճ/գդ
- շաքարավազ – 1 ճ/գդ
- աղ – 1/2թ/գդ
- ջուր – 5-6 բաժակ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Նրբերշիկները հագցնում ենք սուշիի համար նախատեսված փայտիկների վրա:Մեծ ամանի մեջ ենք լցնում փխրեցուցիչը, կաթի փոշին, շաքարավազն ու աղը։ Այդ խառնուրդի մեջ ենք ավելացնում եգիպտացորենի ալյուրը: Ավելացնում ենք 2 հատ ձու։Ավելացնում ենք ջուրը և ամեն ինչ հանգամանորեն խառնում ենք։Եթե խմորը ջրիկ է ստացվել մի քիչ էլ ենք ալյուր ավելացնում։ Նրբերշիկը խմորի մեջ թաթախում ենք։Այնուհետև նրբերշիկը ընկղմում ենք եռման ձեթի մեջ և տապակում:Եվ ամեն բան պատրաստ է:
