Բաղադրությունը
- տավարի լյարդ 400 գրամ
- պանիր 100 գրամ
- ձու 3 հատ
- կարտոֆիլ 200 գրամ
- սոխ 100 գրամ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
Լյարդը մաքրել թաղանթից, եփել եռացող ջրում 15-20 րոպե: Եփել կարտոֆիլն ու ձուն: Լյարդը մեծ քերիչով քերել, պանիրը նույնպես: Ձուն մաքրել, քերել քերիչով: Կարտոֆիլը մաքրել ու քերել քերիչով: Սոխը մաքրել, մանր կտրատել, եռացրած ջուր լցնել ու թողնել 7-10 րոպե: Ջուրը թափել, սոխը ճզմել: Ափսեի վրա մայոնեզ քսել, դնել տավարի լյարդը, մայոնեզ քսել: Շարել կարտոֆիլի ու սոխի շերտը, մայոնեզ քսել: Դնել ձուն, մայոնեզ լցնել: Դնել պանրի շերտ: Աղցանը կարելի է զարդարել կտրատած լոլիկի կտորներով ու կանաչիով:
