Բաղադրությունը
- սունկ շամպինիոն – 300 գր
- թթվասեր – 200 գր
- սոխ – 100 գր
- պանիր – 100 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – տապակելու համար
Պատրաստման եղանակը
Սոխն ու սնկերը կտրատում ենք: Սոխը բուսայուղով տապակում ենք մինչև թափանցիկ դառնալը, ավելացնում ենք սնկերը, խառնում և եփում 15-20 րոպե, մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:Աղ ու պղպեղ ենք ցանում և լցնում ենք թթվասերը: Խառնում ենք և մարմանդ կրակի վրա 5 րոպե շոգեխաշում:Պանիրը խոշոր քերիչով քերում ենք: Սնկերը լցնում ենք ամանների մեջ:Վրան քերած պանիր ենք լցնում, դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու եփում 15-20 րոպե:
