Բաղադրությունը
- միս տավարի – 400 գր
- սունկ շամպինիոն պահածոյացված – 300 գր
- պանիր – 100 գր
- մայոնեզ – ըստ ճաշակի
- սամիթ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը լվանում ենք, եփում ենք ու կտրատում։ Սնկերը նույնպես կտրատում ենք, պանիրը՝ քերում։ Այս ամենից հետո խառնում ենք միսը, սունկն ու պանիրը և վրան մայոնեզ լցնում ու աղ և պղպեղ ցանում։ Աղցանը լցնում են աղցանամանի մեջ և վրան կտրատած սամիթ լցնում։ Վերջում զարդարում ենք սնկերով և մատուցում։
