Բաղադրությունը
- միս տավարի – 500 գր (լեզու)
- հավի փափկամիս – 1 հատ
- վարունգ – 2-3 հատ
- տաքդեղ – 1 հատ
- սամիթ – ըստ ճաշակի
- մաղադանոս – ըստ ճաշակի
- մայոնեզ – 2-3 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Չափաբաժինները` 4: Հավի փափկամիսը խաշում ենք և բարակ ձողիկներով կտրատում։ Նախապես խաշած տավարի լեզուն բարակ ձողիկներով կտրատում ենք։Վարունգն ու տաքդեղը լվանում ենք և կտրատում։Բոլոր բաղադրիչները մեծ ամանի մեջ ենք լցնում, ավելացնում սամիթը կամ մաղադանոսը` ըստ ցանկության։Աղցանը համեմում ենք մայոնեզով, խառնում, այնուհետև ավելացնում աղն ու աղացած սև պղպեղը:
