Բաղադրությունը
- լոբի հատիկավոր – 1 տուփ
- սունկ շամպինիոն պահածոյացված – 100 գր
- վարունգ մարինացված – 100 գր
- լոլիկ – 100 գր
- չորահաց – 50 գր
- մայոնեզ – ըստ ճաշակի (կամ թթվասեր)
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Վարունգը շրջանաձև կտրատում ենք (եթե վարունգը խոշոր է, ապա շրջանները մեջտեղից կիսում ենք)։Լոլիկը ոչ մեծ կտորներով կտրատում ենք։Լոբին (անհրաժեշտության դեպքում լվանում ենք) լցնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք սունկը, վարունգը և լոլիկները։ Չորահացն ավելացնում ենք մատուցելուց 5-10 րոպե առաջ, որպեսզի խրթխրթան մնա։Աղցանը մայոնեզով կամ թթվասերով համեմում ենք և խառնում։ Անհրաժեշտության դեպքում աղ ենք անում։Լոբով աղցանը պատրաստ է։
