Բաղադրությունը
- շոկոլադ սև – 80գր
- կարագ – 50գր
- ձու – 2 հատ
- շաքարավազ – 40գր
- ալյուր – 30գր
Պատրաստման եղանակը
Սկզբում գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը կարագի հետ, խառնում:Ձեռքի հարիչով խառնում ենք ձուն և շաքարավազը, վրան ավելացնում շոկոլադը, ապա ալյուրը և լավ խառնում:Ձևամաները պատում ենք բուսայուղով, վրան շաղախում մի քիչ ալյուր կամ կակաո (դա լավ մգացնում է խմորի գույնը), ապա լցնում ստացված խմորային զանգվածը: Եփում ենք ջեռոցում 10 րոպե 210 աստիճանում:Թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում սառչի 5րոպե, ապա զգուշությամբ շրջում ափսեի վրա՝ սեղմելով ձևամանը ափսեին: Կարելի է մատուցել հաապտուղների կամ պաղպաղակի հետ:Խորհուրդ: Կեքսերը պետք է ուտել տաք վիճակում, որպեսզի շոկոլադե միջուկը չսառչի, ինչպես նաև չի կարելի եփել ջեռոցում 10 րոպեից ավել, այլապես միջուկը կպնդանա:
