Բաղադրությունը
- կարտոֆիլ – 4-5 հատ
- լոլիկ – 1 հատ
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- սոխ կանաչ – ըստ ճաշակի
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 1 բաժակ
- պանիր սուլուգունի – 80 գր
- մշկընկույզ (мускатный орех) – 1/3 թ/գդ
- պղպեղ սև – 1/3 թ/գդ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Բանջարեղենը օղակ-օղակ բարակ կտրատում ենք, սերուցքը խառում աղի ու համեմունքների հետ, պանիրը՝ քերում:Ջեռոցի տապակի մեջ շերտ-շերտ դնում ենք կարտոֆիլի կեսը, սոխը, տաքդեղի ու լոլիկի կեսը: Վրան ցանում ենք պանրի կեսը և լցնում սերուցքի կեսը: Հետո բոլոր շերտերը կրկնում ենք:10 րոպե թխում ենք 180 աստիճանում, ջերմությունը իջեցնում 150-160 աստիճան ու եփում ևս 15 րոպե:
