Բաղադրությունը
- կարտոֆիլ – 800գր
- գինի սպիտակ – 50մլ (ըստ ցանկության)
- մանանեխ – 1թ/գդ (հատիկներ)
- ձիթայուղ – 100մլ
- քացախ գինու – 2ճ/գդ
- սոխ – 1/2
- մաղադանոս – 100գր
- աղ – 1/4թ/դգ
Պատրաստման եղանակը
Մաքրում ենք կարտոֆիլը, խաշում և կտրատում կիսալուսնաձև: Վրան լցնում ենք սպիտակ գինին և թողնում մի փոքր հանգստանա:Առանձին ամանի մեջ խառնում ենք քացախը, մանանեխի հատիկները և աղը:Ձեռքի հարիչով անընդհատ խառնելով լցնում ենք ձիթայուղը: Արդյունքում պետք է ստանանք մածուծիկ սոուս:Ապա կարտոֆիլին ավելացնում ենք սոուսը, կտրատված սոխն ու մաղադանոսը և խառնում:Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 10 րոպե և կարելի է մատուցել:
