Բաղադրությունը
- լավաշ – 1 հատ
- հավի կրծքամիս – 50գր
- կաղամբ – 25գր
- գազար – 1 հատ
- վարունգ մարինացված – 1 հատ
- սխտոր – 1 հատ
- մայոնեզ – 1ճ/գդ
- կետչուպ – 1ճ/գդ
- կանաչի – 10գր
- ձիթայուղ – 1ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խառնում ենք մայոնեզը, կետչուպը և քերիչով անցկացրած սխտորը:Երկար շերտերով կտրատում ենք հավի կրծքամիսն ու տապակում ձիթայուղի մեջ:Բարակ, երկար շերտերով կտրատում ենք կաղամբը, գազարը, թթու վարունգը, ավելացնում կտրատված կանաչին և խառնում:Փռում ենք լավաշը, վրան քսում պատրաստված սոուսը, ավելացնում կտրատված բանջարեղենները ու տապակած հավի կրծքամիսը:Ծալում ենք լավաշի ծայրերը ու փաթաթում ռուլետի պես:Ապա դնում տապակի վրա և տաքացնում շաուրման 2 րոպե ամեն կողմից:Եվ այն պատրաստ է:
