Բաղադրությունը
- ալյուր – 300գր
- կարագ – 300գր
- կիտրոն – 1 հատ
- ձու – 3 հատ
- շաքարավազ – 350գր+1ճ/գդ
- խնձոր – 4 հատ
- դարչին – 1/2թ/գդ
- կաթ – 3ճ/գդ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը՝ խառնելով ալյուրը, կարագը, շաքարավազը, կիտրոնի քերած կեղևը և ձուն: Խմորը թողնում ենք հանգստանա 1 ժամ:Այնուհետև առանձնացնում ենք խմորի 2/3-րդ մասը, բարակ շերտով բացում այն և տեղավորում ձևամանի մեջ:
Մաքրում և կտրատում ենք խնձորները, լցնում կաթսայի մեջ, ավելացնում 1ճ/գդ շաքարավազը, դարչինը, կիտրոնի քամված հյութը, կաթը, լավ խառնում և եփում մինչև խնձորների փափկելը:Տեղադրում ենք խնձորի շերտերը խմորի վրա:
Խմորի մնացած մասը բացում ենք բարակ շերտով, ժապավենաձև կտրատում:Վանդակաձև տեղադրում ենք խնձորների վրա:Եփում ենք ջեռոցում 50-60 րոպե 200 աստիճանում:Թխվածքը կարելի է մատուցել հարված սերուցքի կամ պաղպաղակի հետ:
