Բաղադրությունը
Բիսկվիթի համար՝
- ձու – 5 հատ
- շաքարավազ – 125գր
- ալյուր – 125գր
- կակաո – 2ճ/գդ
Կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված – 200գր
- կարագ – 200գր
- կակաո – 50գր
- բուսայուղ – 10գր
Օշարակի համար՝
- շաքարավազ – 75գր
- ջուր – 75մլ
- կոնյակ – 20մլ
Պատրաստման եղանակը
Ձուն հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը, ավելացրեք մաղված ալյուրը կակաոյի հետ: Զգուշությամբ խառնեք մինչև խմորի միատարր դառնալը:Պատաստի խմորը լցրեք բուսայուղով և պերգամենտային թղթով ձևամանի մեջ:Եփեք ջեռոցում 40-50րոպե 180 աստիճանում (բիսկվիթի եփված լինելը կարող եք ստուգել լուցկու չոփով):Կրեմը պատրաստելու համար խտացրած կաթը հարեք կարագի հետ, ավելացրեք նախապես բուսայուղի հետ խառնած կակաոն և լավ հարեք:Տորթի պատրաստման համար բիսկվիթը բաժանեք 3 շերտի, ապա ամեն շերտը խոնավեցրեք օշարակով:Բիսկվիթի շերտերի վրա քսեք կրեմը:Կրեմով պատեք ամբողջ բիսկվիթը:Տորթի կողքի հատվածներին կարող եք շաղ տալ մանրացված ընկույզ, իսկ վրան զարդարել ըստ Ձեր ճաշակի:
