Բաղադրությունը
- թխվածքաբլիթ – 300գր (շոկոլադե համով)
- կարագ – 125գր
- ժելատին – 12գր
- կաթնաշոռ – 750գր (նուրբ կոնսիստենցիայի)
- շաքարավազ – 0,5 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 300մլ
- շոկոլադ սպիտակ – 200գր
- շոկոլադ կաթնային – 200գր
- շոկոլադ սև – 200գր
- ջուր – 1/4 բաժակ
Պատրաստման եղանակը
Բլենդերում մանրացրեք թխվածքաբլիթները, ավելացրեք հալեցրած կարագը և լավ խառնեք: Մոտ 22սմ տրամագծով ձևամանը պատեք բուսայուղով, ապա լցրեք այնտեղ մանրացված թխվածքաբլիթները և, բաժակի օգնությամբ լավ սեղմելով, տարածեք այն ձևամանի հատակին և պատերին 6-7սմ բարձրությամբ: Տեղափոխեք սառնարան 30րոպեով:Կաթնաշոռը հարեք շաքարավազի հետ, ավելացրեք սերուցքը, կրկին հարեք: Ժելատինը թրջեք մի փոքր սառը ջրում կամ ըստ փաթեթի վրա գրված եղանակի: Կաթսայի մեջ եռացրեք 1/4 բաժակ ջուրը, ապա հանեք կրակի վրայից և ավելացրեք այնտեղ ժելատինը, խառնեք, որից հետո լցրեք կաթնաշոռային զանգվածի մեջ, լավ հարեք:Սպիտակ շոկոլադը հալեցրեք շոգիի վրա, վրան ավելացրեք կաթնաշոռային զանգվածի 1/3-րդ մասը, լավ խառնեք, ապա լցրեք թխվածքաբլիթներով պատված ձևամանի մեջ, տեղափոխեք սառցարան 15րոպեով կամ սառնարան 30րոպեով, որպեսզի պնդանա:Շոգիի վրա հալեցրեք կաթնային շոկոլադը, վրան ավելացրեք կաթնաշոռային զանգվածի 1/3-րդը, լավ խառնեք: Լցրեք սպիտակ շոկոլադի շերտի վրա, ապա կրկին տեղափոխեք սառցարան 15րոպեով, որ պնդանա:Հալեցրեք նաև մուգ շոկոլադը, ավելացրեք կաթնաշոռային զանգվածի մնացած մասը, խառնեք լավ, ապա զգուշությամբ լցրեք կաթնային շոկոլադե շերտի վրա:Տեղափոխեք սառնարան մոտ 12ժամով, որպեսզի տորթը ամբողջությամբ սառչի:Հանեք երեք շոկոլադ տորթը սառնարանից, և մատուցեք:
