Բաղադրությունը
- ալյուր – 300 գր
- կաթ – 180 մլ
- ձվի սպիտակուց – 1 հատ
- խմորիչ – 5 գր
- շաքարավազ – 50 գր
- կարագ – 50 գր
- նուշի փաթիլներ – 10 գր
- աղ – ըստ ճաշակի
Միջուկի համար՝
- բալ – 200 գր
- շաքարավազ – 3 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Սառեցրած բալը մի փոքր թողնում ենք սենյակային ջերմաստիճանում և քամում:
Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 2 ճ/գդ շաքարավազը և մի փոքր ալյուր:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք հալեցրած կարագը, ձվի սպիտակուցն ու մնացած շաքարավազը: Զանգվածը լավ հարում ենք, ավելացնում մնացած ալյուրը, խառնում և վրան լցնում կաթով զանգվածը: Խմոր ենք հունցում և թողնում հասունանա:Խմորը 2 հավասար մասերի ենք բաժանում և գրտնակում 40 x 20 սմ չափով: Խմորներիի մի ծայրերին բալ ու շաքարավազ ենք լցնում և ռուլետանման փաթաթում:Խմորների ծայրերն ամրացնում ենք և հյուսքի նման իրար մեջ փաթաթում:Հյուսքի մետեղում փայլաթիթեղից գունդ ենք դնում, վրան ձվի դեղնուց քսում և նուշի փաթիլներ ցանում:Թխում ենք նախօրոք 160-180 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:Ահա և վերջ:
