Բաղադրությունը
- լոբի կարմիր մարինացված – 1 տուփ
- միս տավարի – 200-250 գր (խաշած)
- սոխ – 1 գլուխ
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- պղպեղ կծու – 1/2 հատ
- սխտոր – 2-3 պճեղ
- ընկույզ – 50 գր
- համեմ – 100 գր
- աղ
- պղպեղ սև
- խմելի սունելի
- ձիթայուղ – 4-5 ճ/գդ
- քացախ գինու – 1 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Սոխը բարակ կիսաշրջաններով կտրատում ենք։ Եթե սոխը կծու է, ավելի լավ է այն կտրատենք և 2 րոպեով տաք ջրի մեջ ընկղմենք, որպեսզի սոխի համը աղցանի մյուս բաղադրիչների համը չկոտրի։Կարմիր տաքդեղի սերմերը հանում ենք և ձողաձև կտրատում։Միսը խորանարդներով կտրատում ենք։ Կծու պղպեղի սերմերը հանում ենք և շատ մանր կտրատում։ Սխտորը կարող ենք մանր կտրատել կամ սխտորճզմիչով ճզմել։Լոբու ջուրը թափում ենք և լոբին լվանում ենք։ Ավելացնում ենք սոխը, տավարի միսը, տաքդեղները, սխտորը, կտրատած համեմը, բոված և մանր կտրատած ընկույզը։ Աղ ենք անում, ավելացնում ենք սև պղպեղն ու խմելի-սունելին` ըստ ճաշակի։Առանձին ամանի մեջ ձիթայուղը խառնում ենք գինու քացախի հետ:Այնուհետև այդ խառնուրդը լցնում ենք աղցանի մեջ և լավ խառնում ենք և աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։
