Ընկույզով և չրերով կուլիչ

Բաղադրությունը

  • կաթ – 175 մլ
  • սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 175 մլ
  • խմորիչ – 10 գր
  • ալյուր – 900 գր
  • կարագ – 100 գր
  • բուսայուղ – 60 մլ
  • ձու – 5 հատ
  • շաքարավազ – 200 գր
  • վանիլին – 1 պտղունց
  • աղ – 0.5 թ/գդ
  • ընկույզ – 160 գր
  • չիր – 425 գր
  • շաքարի փոշի – 300 գր
  • կիտրոն – 1 հատ

Պատրաստման եղանակը

Չրերի վրա եռացրած ջուր ենք լցնւմ և թողնում 20 րոպե: Խմորիչը և 1 ճ/գդ շաքարավազը, մի փոքր կաթը 35 աստիճան տաքացնում ենք: Ավելացնում ենք 2 ճ/գդ ալյուրն ու լավ խառնում: Զանգվածը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 20 րոպեով հանգիստ թողնում:3 Ձուն և 2 ձվի դեղնուցը լավ հարում ենք (2 ձվի սպիտակուցը տեղափոխում ենք սառնարան), ավելացնում շաքարավազը, վանիլինն ու աղը:
Կաթն ու սերուցքը 40 աստիճան տաքացնում ենք, մեջն ավելացնում խմորիչով զանգվածը և լավ խառնում ենք:Ալյուրի 2/3 մասը լցնում ենք կաթով զանգվածի մեջ և խմոր հունցում: Այնուհետև լցնում ենք ձվային զանգվածն ու հալեցրած կարագը և կրկին խմոր հունցում: Խմորի մեջ լցնում ենք մնաացած ալյուրը և բուսայուղը և ձեռքերով կամ թիակով խառնելով փափուկ խմոր ստանում:Խմորը 40-60 րոպեով թողնում ենք տաք տեղում, որպեսզի հասունանա: Սեղանը կարագապատում ենք, խմորը դնում սեղանին և հունցում, մինչև ողջ կարագը չներծծվի խմորի մեջ:60 գր ընկույզները, 125 գր չրերը և կիտրոնի կեղևը (կամ նարնջի) լցնում ենք խմորի մեջ և ձեռքերով լավ խառնում: Մի քիչ բուսայուղ ենք ավելացնում և 1 ժամով թողնում, որ խմորը հասունանա:Ձևամանների մեջ կեսից մի փոքր քիչ խմոր ենք լցնում և տեղափոխում 15 րոպեով 50 աստիճան տաքացրած ջեռոցը: Այնուհետև թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:2 ձվի սպիտակուցն ու շաքարի փոշին լավ հարում ենք, վերջում ավելացնում ենք կիտրոնի հյութն ու լցնում կուլիչի վրա (քանի դեռ այն տաք է):Կուլիչի վրա լցնում ենք մնացած ընկույզներն ու չրերը:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք