Բաղադրությունը
- ալյուր – 1.5 բաժակ
- շաքարավազ – 1/3 բաժակ
- բուսայուղ – 2 ճ/գդ
- թթվասեր – 1/3 բաժակ
- ձվի դեղնուց – 1 հատ
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
Պատրաստման եղանակը
Փոքր ամանի մեջ լավ խառնում ենք թթվասերը, բուսայուղն ու ձվի դեղնուցը: Ավելացնում ենք շաքարավազն ու նորից լավ հարում (կարելի է օգտագործել նաև շագանակագույն շաքարավազ, քանի որ այն ավելի լավ բույր ունի):Ավելի մեծ ամանի մեջ մոտ 30 վայրկյան լավ խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, այնուհետև ավելացնում ենք ջրիկ զանգվածն ու խմոր հունցում:Արդյունքում ստացվում է հարթ, չկպչուն խմոր:Խմորին 2-3 սմ տրամագծով գլանի տեսք ենք տալիս և կտրատում 1 սմ հաստություն ունեցող շերտերով (թխվածքաբլիթի հաստությունը 1 սմ-ից ավել չպետք է լինի, որպեսզի խմորի մեջը հում չմնա):Թխվածքաբլիթը 2-3 րոպե թխում ենք չոր թավայի մեջ մարմանդ կրակի վրա (եթե կրակն ուժեղ լինի, երեսը շուտ կչորանա, իսկ խմորի մեջը հում կմնա):
