բաղադրությունը
- հավի ֆիլե – 400 գր
- ձու – 4 հատ
- կարտոֆիլ – 4 հատ
- սոխ – 1 գլուխ
- վարունգ – 2 հատ
- սամիթ – մի քանի ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
- մայոնեզ – 10 ճ/գդ
- ձու – 4 հատ (լորի)
- բուսայուղ – տապակելու համար
- պանիր – 100 գր
- պանիր հալված – 60 գր
Պատրաստման եղանակը
Հավի ֆիլեն աղաջրի մեջ եփում ենք: Ձվերն ու լորի ձվերը խաշում ենք և կեղևազրկում: Սոխը երկար-երկար կտրատում ենք, վրան ջուր լցնում և մի քիչ այդպես թողնում: Կարտոֆիլը նույնպես երկար-երկար կտրատում ենք:Կարտոֆիլները տապակում ենք, դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի բուսայուղը դուրս գա:Կանաչիները կտրատում ենք, հավի ձվերն ու պանիրն անցկացնում քերիչով:Հավի ֆիլեն և վարունգները կտրատում ենք:Մեծ մատուցվող ամանի մեջ լցնում ենք սոխը (ջուրը թափում ենք), վրան լցնում հավի ֆիլեն և քսում ենք մայոնեզը: Վրան շարում ենք վարունգները:Կրկին մայոնեզ ենք քսում և լցնում հավի ձվերը:Լցնում ենք պանիրն այնպես, որ մեջտեղը մի փոքր խորություն առաջանա:Լցնում ենք կանաչին:Կողքերը շարում ենք կարտոֆիլները:Լորի ձվերը 2 մասի ենք բաժանում: Հանում ենք դեղնուցները, ավելացնում մի փոքր մայոնեզ, հալած պանիր և կանաչի ու պատառաքաղով խառնում ենք: Զանգվածը լցնում ենք լորի ձվերի մեջ:Զարդարում ենք աղցանը և մատուցում:
