Բաղադրությունը
- կաղամբ – 1/4 գլուխ
- նեխուր – 2 ճյուղ
- խնձոր – 1 հատ
- գազար – 1 հատ
- մայոնեզ – 3ճ/գդ
- հյութ կիտրոնի – 100գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրում ու բարակ շերտերով կտրատում ենք նեխուրը, գազարը, կաղամբն ու խնձորը:Լցնում ենք կտրատված բանջարեղենները ամանի մեջ և վրան ավելացնում ենք կիտրոնի հյութը, աղը, սև պղպեղը, մայոնեզն ու խառնում:Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:
