Բաղադրությունը
Խմորի համար՝
- կաթնաշոռ – 300 գր
- ալյուր – 300 գր
- կարագ – 250 գր
- ձու – 1 հատ
- աղ – 1 պտղունց
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
- վանիլին – 0.5 թ/գդ
Միջուկի համար՝
- ջեմ – ըստ ճաշակի
Զարդարելու համար՝
- շաքարի փոշի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
250 գր ալյուրը խառնում ենք սառը կարագի հետ մինչև ստանանք միջին մանրության փշրանք:Այնուհետև աստիճանաբար այդ զանգվածի մեջ ենք լցնում կաթնաշոռը, պատառաքաղով թեթևակի հարած ձուն, աղը, վանիլինը և 50 գր ալյուրի հետ խառնած փխրեցուցիչը:Խմորն արագ հունցում ենք, որպեսզի կարագը չհալչի: Արդյունքում ստանում ենք ձեռքերին չկպչող, բայց միևնույն ժամանակ շատ փափուկ և նուրբ համասեռ խմոր: Այն բաժանում ենք 2 մասի ծածկում սննդային թաղանթով և առնվազն 1 ժամով դնում սառնարանը:Խմորը բարակ գրտնակում ենք՝ ընթացքում երկու կողմից ալյուր ցանելով: Դա անում ենք, որպեսզի խմորը չպատռվի և մակերևույթին չկպչի: Սկզբում խմորը 4 մասի ենք բաժանում, այնուհետև յուրաքանչյուր բաժինը կիսում 6 մասի (շատ հարմար է կտրել պիցցայի դանակով): Այս ամենից հետո շրջանաձև գրտնակում ենք և բաժանում նեղ ու երկար հատվածների, որպեսզի թխվածքները գեղեցիկ լինեն:Այժմ պատրաստում ենք միջուկը: Վերցնում ենք ցանկացած տեսակի ջեմ: Այն պետք է լինի ճիշտ այնքան, որքան պատկերված է նկարում, քանի որ, եթե ջեմը շատ լցնենք, ապա վերջինս թխվածքի միջից կծորա:Թխվածքները շարում ենք յուղաթղթապատ տապակի մեջ՝ իրարից որոշակի հեռավորության վրա: Թխվածքները պոչի հատվածով դեպի ներքև ենք դնում, որպեսզի թխվելուց չբացվեն: Թխում ենք 17-20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև ջեռոցից հանում ենք, թողնում ցանցի վրա, որպեսզի սառչեն:Պատրաստի թխվածքների վրա շաքարի փոշի ենք ցանում:
