Բաղադրությունը
Բիսկվիթի համար`
- շաքարավազ – 180 գր
- ալյուր – 130 գր
- կակաո – 2ճ/գդ
- ձու – 4 հատ
- վանիլին – 1 պտղունց
Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե – 350 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 125 գր
- շաքարի փոշի – 60 գր
Բալի և օշարակի համար՝
- բալ – 300 գր (սառեցված)
- շաքարավազ – 100 գր
- ջուր – 125 մլ
Ջնարակի համար՝
- շոկոլադ սև – 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 90 մլ
- կոնյակ – 2 թ/գդ
- Զարդարելու համար՝
- շոկոլադ սև – 20 գր
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները նախատեսված են 30 X 40 չափի ձևամանի հաշվարկով:
Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը դանակով մանրացնում ենք և լցնում ամանի մեջ: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի և լցնում ենք շոկոլադի վրա: 1 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև խառնում ենք մինչև շոկոլադը լուծվի և ավելացնում ենք կոնյակն ու կրկին խառնում: Ջնարակի մակերևույթին սննդային թաղանթ ենք դնում և 1 ժամով տեղափոխում սառնարանը:Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները շաքարավազի կեսի (90 գր) հետ հարում ենք այնքան, մինչ փափուկ փրփուր ստանանք:Ձվի դեղնուցները մնացած շաքարավազի (90 գր) և վանիլինի հետ հարում ենք այնքան, մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք:Սպիտակուցները մի քանի անգամով զգուշորեն ավելացնում ենք դեղնուցների մեջ, որից հետո լցնում ենք կակաոյի հետ մաղած ալյուրը և սկսում վերից վար շարժումներով զգուշորեն խառնել:Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, լցնում խմորը և զգուշորեն հարթեցնում ենք:Դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 12-15 րոպե թխում: Պատրաստի բիսկվիթը տապակից հանում ենք, յուղաթուղթը հեռացնում և կողքերը հավասարեցնելով 2 մասի կիսում:
Պատրաստում ենք օշարակը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա և եռման աստիճանի հասցնում: Կրակից վերցնում ենք, ավելացնում սառեցված բալը և մի քանի ժամ հանգիստ թողնում: Այնուհետև բալը օշարակից հանում ենք և դնում թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ խոնավությունը դուրս գա միջից:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն շաքարի փոշու հետ պատառաքաղով այնքան ենք հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:Լավ սառեցված սերուցքը հարում ենք և զգուշորեն լցնում մասկարպոնեի մեջ:Հավաքում ենք տոթը: Շերտերը փափկեցնում ենք բալի օշարակով և 10-15 րոպե հանգիստ թողնում:Այնուհետև շերտերի վրա ջնարակ ենք քսում:Կրեմը քսում ենք ներքևի շերտի վրա:Կրեմի վրա ենք շարում բալը:Ծածկում ենք երկրորդ շերտով, որի վրա ենք դնում կրեմի մյուսը կեսը, այնուհետև քերած շոկոլադ ենք ցանում ( կարող ենք կրեմը հրուշակեղենային պարկի ուղիղ գլխադրով լցնել):
Ահա և վերջ:
