Զատիկի կուլիչ

Բաղադրությունը

  • խմորիչ – 16 գր
  • խմոր – 1.6 կգ
  • շաքարավազ – 156 գր
  • ջուր – 45 մլ
  • կաթ – 455 մլ
  • ձու – 4 հատ
  • ձվի դեղնուց – 8 հատ
  • աղ – 1 պտղունց
  • վանիլին – 1 պտղունց
  • նարինջ – 1 հատ (կեղև)
  • կիտրոն – 1 հատ (կեղև)
  • ռոմ – 30 մլ
  • կարագ – 113 գր
  • բուսայուղ – 100 մլ

Պատրաստման եղանակը

16 գր խմորիչը, 45 մլ ջուրը, 12 գր շաքարավազն ու 12 գր ալյուրը լցնում ենք ամանի մեջ, լավ խառնում և թողնում 20-25 րոպե, որ հասունանա: Ժամանակը լրանալուն պես, ավելացնում ենք 540 գր ալյուրն ու 455 մլ կաթը և զանգվածը լավ խառնում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով թողնում տաք տեղում:Այս ընթացքում 3 ձուն, ձվի դեղնուցները, 140 գր շաքարավազը լավ հարում ենք, լցնում նախորդ զանգվածը և թիակով խառնում: Լավ խառնելուց հետո ավելացնում ենք աղը, վանիլինը, նարնջի և կիտրոնի քերած կեղևը, հալեցրած կարագը, բուսայուղը, ռոմը և կրկին լավ խառնում:
Զանգվածի մեջ կամաց-կամաց ավելացնում ենք մնացած ալյուրն ու ձեռքերով խմոր հունցում:Ծածկում ենք սրբիչով և 2 ժամով հանգիստ թողնում:Կուլիչի համար նախատեսված ձևամանները կարագապատում ենք և յուղաթուղթ փռում: Խմորը 3 մասերի ենք բաժանում և մի փոքր էլ առանձնացնում զարդարանքի համար: Խմորը լցնում ենք ձևամանների մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:Մնացած խմորով զարդարանք ենք պատրաստում, ամրացնում կուլիչին և վրան ձու քսում:Կուլիչները 10 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցը, որից հետո թխում ենք 50 րոպե՝ 160 աստիճանում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք