Բաղադրությունը
- կեֆիր – 200 մլ
- ալյուր – 200 գր
- ձու – 1 հատ
- ձվի դեղնուց – 1 հատ
- սոխ կանաչ – մի քանի ճյուղ
- սոդա – 1/2 թ/գդ
- աղ – 1/2 թ/գդ
Պատրաստման եղանակը
Կանաչ սոխը մանր կտրատում ենք: Յուղալի կեֆիրի մեջ լցնում ենք սոդան և խառնում: Հետո ավելացնում ենք աղը, ձուն ու ալյուրը: Եթե կեֆիրը ջրիկ է, ապա ալյուրն ավելացնում ենք՝ համապատասխանաբար ավելացնելով մի քիչ սոդա: Խառնում ենք մինչև համասեռ դառնալը: Լցնում ենք կանաչ սոխը և կրկին խառնում:
Օլադիները երկու կողմից տապակում ենք լավ տաքացրած բուսայուղի մեջ, մարմանդ կրակի վրա:Ահա և վերջ:
