Բաղադրությունը
- հավի թոք – 400 գր
- սոխ – 1 գլուխ
- լոլիկ – 1-2 հատ
- տաքդեղ կարմիր – 1 հատ (բուլղարական)
- ձիթապտուղ սև – 200 գր
- գազար – 150 գր
- մայոնեզ – ըստ ճաշակի
- կանաչի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Այս աղցանում հարկավոր է օգտագործել գազար կորեական ձևով, որի բաղադրատոմսը կարող եք գտնել մեր կայքում՝ կորեական աղցան :
Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք և թեթևակի տապակում:Ավելացնում ենք թոքն ու շոգեխաշելով եփում: Հովանալուց հետո թոքը կտրատում ենք:Տաքդեղն ու լոլիկը խորանարդաձև կտրատում ենք, ինչից հետո կիսում ենք ձիթապտուղները:Բոլոր բաղադրիչները միացնում ենք, ավելացնում մայոնեզն ու զարդարում կանաչիով:
Բարի ախորժակ:
