Բաղադրությունը
- ալյուր – 300 գր
- կաթ – 100 մլ
- խմորիչ – 7 գր
- ձու – 1 հատ
- կարագ – 15 գր
- աղ – 1/3 թ/գդ
- շաքարավազ – 1թ/գդ
- ձվի դեղնուց – 1 հատ
Պատրաստման եղանակը
Կաթը տաքացնում ենք, ավելացնում կարագն ու հարած ձուն: Այլ ամանի մեջ լցնում նեք խմորիչը, շաքարավազն ու աղը, խառնում ենք և ավելացնում ձվային զանգվածի մեջ: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
Խմորը գնդում ենք և մեկ ժամով տեղափոխում տաք տեղ: Խմորները ընկույզի չափ գնդերի ենք բաժանում և յուրաքանչյուր գունդ բաժանում ևս 3 գնդի: Գնդիկներից երկար ձողիկներ ենք ձևավորում: Վերցնում ենք 3-ական ձողիկ և հյուսում:Հյուսքերի ծայրերը միացնում են իրար: Վերցնում ենք ձվեր, փաթաթում փայլաթիթեղով և դնում հյուսքերի մեջ: Այնուհետև հյուսքերի վրա ձվի դեղնուց ենք քսում և 20 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Ահա և վերջ:
